Անգլերենը լավ է, բայց աշակերտների հայոց լեզվի ու մաթեմատիկայի գիտելիքներն էին ավելի հետաքրքրում Երևանի 177-րդ դպրոց այցելած կրթության պատասխանատուներին։ Այստեղ դասալսումներ են անցկացվում, ֆիքսվում է գնահատական-արդյունքը։
Սուրեն Ավետիսյան (Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ) - Սա հայոց լեզու առարկայից է՝ ինչպե՞ս է ուսուցիչը վարել դասը և ինչպե՞ս է վարել ըստ ձևաթղթի՝ վերջնական արդյունքը լավ է:
Դասը լսում, նյութը ներկայացնելուց մինչև երեխաների վարժություն գրելը: Ժամանակի բաշխումը բալերով նշում են այլ դպրոցի մասնագետներ։ Կրթության տեսչական մարմինն այս մեթոդով ուսուցման կազմակերպմանն աջակցում է երկրի 30 դպրոցում։ Ընդհանուր 120-ում՝ տարվա ծրագրով երեխաների մնացորդային գիտելիք են ստուգում՝ 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում գրավոր գրելով։ Այս կրթօջախ 125-րդ դպրոցից դասալսման եկած մաթեմատիկայի ուսուցչուհին արձանագրում է՝ առարկան բարդ է, բոլորը չէ, որ կարողանում են լավ յուրացնել։ Առաջադրանքների մի մասն էլ, կոնկրետ իններորդցիների համար կարող էր ավելի պարզ լինել։
Անահիտ Գրիգորյան (Երևանի 125-րդ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի) - Խնդիրը ուղղանկյան վերաբերյալ խնդիր է, նույնը՝ հանրահաշվի խնդիրը, մի փոքր անհայտներով անհավասարումը՝ թաբի գաղափարը կարող են դժվարանալ, որովհետև նման վարժություն ավելի շատ 10-11-րդ դասարաններում են լինում:
Ստուգումներից ավելի կարևոր է առողջ համագործակցությունը՝ ասում է դպրոցի տնօրենը։
Մանյա Առուստամյան (Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան համար 177 հիմնական դպրոցի տնօրեն) - Կարող է էնպես լինել, որ աշակերտները ցածր գնահատական ստանան, հուզվում են, դա բնական է, բայց էստեղ կա մի բան՝ սա փորձ է երեխաների համար, և հետո՝ ուսուցչի կողմից նույն աշխատանքը կարող է բերել նորից գիտելիքի:
Երեխաների մնացորդային գիտելիքները Կրթության տեսչական մարմինը ստուգում է ամբողջ Հայաստանում։ Տվյալները հավաքագրում են, փոխանցում ոլորտի քաղաքականություն մշակողներին, որ բոլոր պատասխանատուներով հասկանան՝ դասագրքերի բովանդակության ո՞ր մասն են աշակերտները յուրացնում, դա շա՞տ է, թե՞ քիչ, որ դպրոցում ինչի՞ց է կախված արդյունքը, և ինչի՞ վրա շեշտը դնել՝ բացատրում է կառույցի նորանշանակ ղեկավարը։
Վաղարշակ Մատիկյան (Կրթության տեսչական մարմնի ղեկավար) - Այս տարի գրավոր աշխատանքներ տրվել են Կոտայքի և Լոռու մարզի ստուգվող դպրոցներում, պատկերը նկատելի բարձր է, բայց դա նախնական արդյունքն է, պետք է լրացուցիչ ստուգվեն:
Գործընթացի մասին լսեցին դասալսող ուսուցիչների կարծիքները։ Դասը պարապած մանկավարժների առաջարկներին կծանոթանան նրանց լրացրած հարցաթերթիկներից։