Ապրիլի 4-ին` ժամը 23:40-ին, Արցախի ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:
Միջադեպի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Վերջիններիս խաղաղապահները շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն։
Դեպքի մանրամասները` կից լուսանկարներով, կհրապարակվեն ավելի ուշ։ Այս պահին կատարվում է քննություն։