Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում են. Վարչապետի նախապես չպլանավորած կանգառի պատճառը երեխաներն էին:
Դպրոց, մանկապարտեզ, բժշկական կենտրոն, սպանդանոց, ճանապարհներ... Ապրիլի 3-ին Արագածոտնի մարզ այցի ընթացքում վարչապետը համայնքներում և տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքներին է հետևել:
Թալին համայնքն է՝ այստեղ պետական բյուջեի միջոցներով վերակառուցվում է համայնքային բժշկական կենտրոնը: Այն համալրված է լինելու բոլոր ծառայություններով: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 200 մլն դրամ է:
Սա արդեն 2022-ին սուբվենցիոն ծրագրով իրականացված Թալին քաղաքի նորակառույց կենտրոնական պուրակն է: Ավելի քան 37 մլն դրամ արժողությամբ այս ծրագրի 35 տոկոսը համաֆինանսավորվել է պետբյուջեից:
Սա արդեն Արագածավան բնակավայրն է: 2020-ին այստեղ 70 մլն դրամ ներդրմամբ հիմնվել է սպանդանոց՝ մարզում ամենամեծը:
Մոտ 3 տարի գործող սպանդանոցի գործունեությանն է վարչապետը ծանոթանում:
անասնատերը վճարում չի անում, միսը տանողն է վճարումն անում:
Դպրոցը Գառնահովիտում է: «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում այստեղ մոդուլային տիպի դպրոց է կառուցվում՝ ընդհանուր 700 մլն դրամ արժեքով:
Այս նոր կառուցվող դպրոցում որպեսզի շատ երեխաներ սովորեն, պետք է բնակավայրը զարգանա: Գառնահովիտցիները խնդիրներից են պատմում:
Լուսակնում նույնպես կառուցվում է միջնակարգ դպրոցի մոդուլային տիպի շենք:
Ստեղծվող ենթակառուցվածքները համայնքային կենտրոններ դառնալու ներուժ ունեն. համայանքի բնակիչներին հորդորում է՝ դասերից հետո դպրոցի շենքն օգտագործել այլ նպատակնհերով ևս՝ սպորտային խաղեր, մրցումներ, մշակութային միջոցառումներ:
Մոտ 650 մլն դրամ, և արդյունքում բնակավայրը կունենա այսպիսի դպրոց: Ավարտը նախատեսված է 2023 թ. վերջին: Գյուղի գոյության ընթացքում այսպիսի շինարարություն չի եղել:
Մարզ այցի ընթացքում վարչապետը Զովասար և Կարմրաշեն բնակավայրերում ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին, խոնարհվել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի մոտ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան