ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է Արտաշավան, որտեղ սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզ է հիմնանորոգվում:
«Այցելել եմ Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայր, որտեղ մոտ 190 մլն ՀՀ դրամին համարժեք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է տեղի մանկապարտեզը։
Ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարի»,- գրել է վարչապետը: