ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը երկուշաբթի ասել է, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները 65 միլիարդ եվրոյի (70 միլիարդ դոլար) ռազմական օգնություն են ուղարկել Կիևին՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Եվ քանի որ խաղաղ բանակցություններ չեն նախատեսվում, դաշինքը պատրաստվում է ուղարկել ավելի, հայտնում է abc news-ը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը շարունակի խաթարել եվրոպական անվտանգությունը»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ «ոչ մի նախանշան չկա, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը պատրաստվում է խաղաղության։ Նա պատրաստվում է նոր պատերազմի»:
Երեքշաբթի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները «կքննարկեն, թե ինչպես կարող ենք ուժեղացնել մեր աջակցությունը Կիևին՝ այդ թվում շարունակելով ամրապնդել Ուկրաինայի զինված ուժերը: Մեր աջակցությունը երկարաժամկետ հեռանկարում է»,-ասել է Ստոլտենբերգը:
Ըստ վերլուծաբանների՝ 2022 թվականի փետրվարին ՌԴ ռազմական գործողություններն Ուկրաինայում հակադարձ արդյունք են տվել որոշ առանցքային առումներով։ Դրանք ստիպել են ՆԱՏՕ-ին ավելի շատ զորք ու զենք տեղակայել Արևելյան Եվրոպայում գտնվող իր անդամների տարածքներում և համոզել Շվեդիային ու Ֆինլանդիային հրաժարվել իրենց չեզոքությունից և ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին: