ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Գառնահովիտ բնակավայրում ծանոթացել է մոդուլային տիպի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին: Այդ մասին ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում։
«Գառնահովիտցիների հետ նաև զրուցել ենք գյուղի զարգացման ծրագրերի մասին, ապա միասին այցելել Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի և մոմ վառել»,- նշված է գրառման մեջ: