Ապրիլի 12-ից մայրաքաղաքի նոր և գործող երթուղիներում կմեկնարկի ներկրված MAN և Zhong Tong մակնիշի ավտոբուսների շահագործման գործընթացը:
Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
Մինչև հունիսի սկիզբ նախատեսվում է երթուղի դուրս բերել 150 ավտոբուս: