Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք:
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, ֆիզիկական ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 12-ական, հոգեկան ներգործության՝ 8, զենք-զինամթերքի առգրավման` 6, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 5-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, մարդու առևանգման, խոշտանգման, ավազակության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ընտանեկան բռնության և սեքսուալ բնույթի բռնի գործողություններին հարկադրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 3 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: