Ապրիլի 3-ին` ժամը 01:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նվեր Սաֆարյան փողոցում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նվեր Սաֆարյան և Մարշալ Խուդյակովի 4-րդ նրբանցքի խաչմերուկում բախվել են Mitsubishi Pajero և Volkswagen Golf (վարորդ՝ Ա․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը։