Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այցելել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարն Ակնալիճ գյուղում և այդ մասին գրել է թվիթերի իր էջում:
«Շատ ճանաչողական էր այցը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի աշխարհի ամենամեծ եզդիական՝ Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճար: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադիա Մուրադի արձանը կանգնած է տաճարի կողքին գտնվող այգում»: