Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել: Զեկուցվել է, որ ընթացիկ տարում երևանյան 10 գետնանցումում կմեկնարկի հենաշարժական խնդիր ունեցող անձանց համար շուրջ 20 վերելակի ձեռքբերման և տեղադրման գործընթացը: Նախագիծն առաջիկայում կդրվի մրցույթի:
Համայնքային ջերմոցատնկարանային տնտեսությունը կընդլայնվի, այդ նպատակով քայլեր արդեն ձեռնարկվում են: Տնկարանի նախկինում 5 հա տարածք զբաղեցնող բաց մակերեսն այս տարվա գարնանային միջոցառումների շնորհիվ հասցվել է 10 հա-ի:
Մայրաքաղաքում ավարտվել է գարնանային էտը: Գործընթացն ընդգրկել է 55 փողոց և պողոտա, 131 բակային տարածք և 15 այգի: