Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական վերահսկողական աշխատանքների ընթացքում Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։
Պարզվել է, որ առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է ավազակոպճային լեռնային զանգվածի տեղահանում։
Տարածքից դուրս բերված ավազը լվացվել է ավազի հանույթից առաջացած լճակից՝ 2 էլեկտրական պոմպի միջոցով, որը կատարվել է առանց ջրօգտագործման թույլտվության։
Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։
Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։