Չեռնոգորիայի ներկա նախագահ, Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Միլո Ջուկանովիչը ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է RTCG-ն։
Քաղաքական գործիչը շնորհավորել է իր մրցակցին՝ «Եվրոպան հիմա» շարժման թեկնածու, Չեռնոգորիայի տնտեսական զարգացման նախկին նախարար Յակով Միլատովիչին հաղթանակի կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ հարգում է երկրի քաղաքացիների կատարած ընտրությունը:
Ըստ Չեռնոգորիայի մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ երկրորդ փուլում քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկից հետո Չեռնոգորիայի գործող նախագահը հավաքել է 40 տոկոս, Միլատովիչը՝ 60: Ընտրողների մասնակցությունը կազմել է գրեթե 70 տոկոս։