Մայիսի 14-ի ընտրություններում միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքն այլևս չի կարողանա այցելել թուրք պաշտոնյաներին, դռները «փակ են նրա համար։ Ջո Բայդենի դեսպանն այցելում է պարոն Քեմալին։ Ամոթ ձեզ։ Ձեր զրուցակիցն այստեղ նախագահն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է politicallore-ը։
Թուրք առաջնորդը զարմացել է, թե դիվանագետը նման միջոցառումներին մասնակցելուց հետո ինչպես է խնդրելու հանդիպում նախագահի հետ։
Թուրքիայում անցկացվող հարցումները ցույց են տվել, որ կայանալիք նախագահական ընտրություններում Քըլըչդարօղլուի օգտին ծրագրում է քվեարկել ընտրողների 45,3 տոկոսը։ Նրա ժողովրդականությունն ավելի է աճում։ Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկելու հարցվածների ավելի քան 47 տոկոսը։