Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդի՝ Էր Ռիադ այցի հրավերը։ Այդ մասին երկուշաբթի հաստատել է հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։
«Թագավոր Սալմանը հրավիրել է Իրանի նախագահին այցելել Էր Ռիադ, և հրավերին դրական պատասխան է տրվել»,- մեջբերում է Mehr գործակալությունը։ Փոխնախագահը, սակայն, այցի ժամկետի մասին տեղեկատվություն չի տրամադրել։
Մոհբերն ընդգծել է, որ հարևան երկրների հետ լավ հարաբերություններ հաստատելն Իրանի ներկա կառավարության «գլխավոր ռազմավարություններից մեկն է»։