Ռազմավարական միջուկային զենքի տեղակայումը միութենական պետության արևմտյան սահմաններին հնարավորություն կտա ավելի լավ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, Բելառուսի СТВ հեռուստաալիքի եթերում ասել է Մինսկում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։
«Միջուկային զենքը կտեղափոխվի միութենական պետության արևմտյան սահմաններ և կմեծացնի մեր անվտանգությունն ապահովելու հնարավորությունը: Դա կարվի՝ հակառակ Եվրոպայում և ԱՄՆ-ում բարձրացված աղմուկին»,- ասել է նա։
Գրիզլովը հիշեցրել է եվրոպական երկրներում՝ Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Թուրքիա, ամերիկյան միջուկային զենքի տեղակայման մասին և ընդգծել, որ պետք է քայլեր ձեռնարկեն աշխարհում միջուկային զենքի տեղակայման հարցում հավասարություն ապահովելու ուղղությամբ:
Դեսպանը նաև նշել է, որ մինչև հուլիսի 1-ը Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղադրելու պահեստարան է կառուցվելու։