Ռումինացի սենատոր Ալինա Գորգիուն հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և իր տպավորությունը կիսել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Հանդիպեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը: Մենք քննարկեցինք դրա համար անհրաժեշտ միջոցները: Ուրախ եմ տեղեկանալով, որ գենդերային քվոտաները գործում են Հայաստանում: Ողջունում եմ, որ կին պատգամավորները խորհրդարանում կազմում են 36 տոկոս»,- գրել է կին պատգամավորը: