Ռուսաստանի դրոշը բարձրացվել է Բախմուտի վարչակազմի շենքի վրա, քաղաքը «իրավաբանորեն գրավված է», ասել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
«2023 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 23:00-ին, Բախմուտի քաղաքային վարչակազմի վրա մենք բարձրացրել ենք Ռուսաստանի դրոշը «Վլադլեն Տատարսկու հիշատակին» մակագրությամբ և «Վագների» դրոշը: Իրավաբանորեն Բախմուտը վերցված է»,- Պրիգոժինի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը հավելել է, որ ուկրաինական զորքերը դեռևս կենտրոնացած են քաղաքի արևմտյան շրջաններում։
Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ռուսական զորքերը վերահսկում են Բախմուտի մոտ 70%-ը, ինչպես նաև վստահեցրել էր, որ քաղաքի գրավումը «երկար չի տևի»։