Առաջիկա օրերին նախատեսվում է Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ հավանաբար երրորդ երկրում: Սա 7 տարվա դադարից հետո դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն ուղղված հերթական քայլն է:
Թեհրանի ու Էր Ռիադի հարաբերությունների խզման հիմքը կրոնական-քաղաքական էր: Այժմ՝ հաշտեցման գործընթացի հիմքում, ըստ փորձագետների, աշխարհաքաղաքական զարգացումներն են ու Սաուդյան Արաբիայի՝ ԱՄՆ ազդեցությունը սեփական երկրում նվազեցնելու ցանկությունը: Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ էր Ռիադը արաբական աշխարհում Վաշինգտոնի ամենավստահելի գործընկերներից էր:շ
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան