Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործի նախաքննությունն ավարտվել է, դատախազի հաստատումից հետո կուղարկվի դատարան:
Մեղադրյալ է նաև Արցախի պաշտպանության բանակի մեկ այլ հրամանատար՝ Ջալալ Հարությունյանը, նրա գործը դեռ նախաքննության փուլում է: Ըստ Արզումանյանի գործի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ բարձրաստիճան զինվորականը հրամայել է թողնել ազատագրած բարձունքը՝ առանց հիմնավորումների, ու մեր ուժերը կորցրել են ռազմավարական դիրք՝ դրա բոլոր ողբերգական հետևանքներով:
Միքայել Արզումանյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանը պնդում է՝ բազմաթիվ փաստեր ունեն, որ գործը հիմնավոր չէ, բայց չեն կարող հրապարակել պետական գաղտնիք ու իրենց պաշտպանական մարտավարությունը չբացահայտելու պատճառով:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան