Տարածաշրջանում արձանագրված խոշոր երկրաշարժերն ու հազարավոր հետցնցումները եղած բնակֆոնդի ամրության հարցին զուգահեռ առաջ քաշեցին ևս մեկը. արդյոք ապահո՞վ է Երևանում 30 և ավելի հարկայնությամբ շենքերի կառուցումը:
Մասնագետները կարծում են, որ ժամանակակից տեխնոլոգիաները լուծում են անվտանգության խնդիրը, այլ հարց է՝ ինչպես են տրվում փորձաքննական եզրակացությունները, և ինչպես է վերահսկվում մեր երկրում շինարարության ոլորտը: