Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է փոխարինել Ենս Ստոլտենբերգին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ պաշտպանում են Ֆոն դեր Լայենի թեկնածությունը և կողմ են նրա նշանակմանը: Ընդ որում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա լիազորություններն ավարտվում են միայն 2024 թվականին: