Եվրամիությունում Չինաստանի դեսպան Ֆու Ցունը չի բացառել, որ մոտ ապագայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող են հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ:
Նա հավելել է, որ չինացի բարձրաստիճան պաշտոնյաները կապի մեջ են ուկրաինացի գործընկերների հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ Պեկինը ծանուցվել է Սի Ծինփինի հետ հանդիպելու՝ ուկրաինական կողմի պատրաստակամության մասին։