Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը՝ հայտնում են լրատվամիջոցները:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրինագծին: Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի:
Այսպիսով, Ֆինլանդիան իրավական հիմքեր է ստացել դաշինքին լիիրավ անդամակցելու համար։