ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման բարձր շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը կկազմի 1000 եվրո և 31 կգ այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով, ներմուծվում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով, բացառությամբ՝ օդային կամ եթե տեղափոխվում են ոտքով:
Եթե ապրանքների արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրանց քաշն ավելի քան 31 կգ է, ապա պետք է վճարել արժեքի 15%-ի չափով տուրք, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ-ի համար:
Նախկինում ներմուծման շեմը 200 եվրո էր փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով տեղափոխվող ապրանքների համար, և 500 եվրո՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով ներմուծվող ապրանքների համար, բացառությամբ օդային ուղեբեռով կամ ոտքով տեղափոխելիս:
Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից 10 օր հետո և կտարածվի ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: