ԵԱՏՄ անդամ պետություններում արտադրված ինքնագնաց մեքենաները և տրանսպորտային տեխնիկայի այլ տեսակները ապրիլի 1-ից Ռուսաստանում կգրանցվեն միայն էլեկտրոնային անձնագրերի առկայության դեպքում: Աայդ մասին նշված է ԵՏՀ կոլեգիայի որոշման մեջ, որն ուժի մեջ է մտել այսօրվանից:
ԵԱՏՄ երկրներից ներկրողներն ու արտադրողները էլեկտրոնային անձնագիր պետք է ձևակերպեն ինքնուրույն։
Էլեկտրոնային անձնագիրը տրանսպորտային միջոցի թղթային անձնագրի այլընտրանքն է, որը Ռուսաստանի Դաշնությունում դադարել են տրամադրել դեռևս 2020 թվականին: Էլեկտրոնային անձնագիրը պարունակում է տեղեկատվություն տրանսպորտային միջոցի շահագործման ամբողջ ընթացքում տեխնիկական բնութագրերի, վթարների, կիրառված սահմանափակումների, ապահովագրության, սեփականատերերի մասին: