Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկին՝ Ուկրաինայում զինադադար հայտարարել՝ առանց զորքերի և տեխնիկայի վերախմբավորման իրավունքի և վերսկսել բանակցությունները:
Զելենսկին նշել է, որ բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ ռուսական զորքերը դուրս բերվեն երկրի տարածքից:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակի կարծիքով՝ «ցանկացած զինադադար կնշանակի, որ Ռուսաստանը մնում է օկուպացված տարածքներում։ Դա բացարձակապես անընդունելի է»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ «հատուկ գործողությունը շարունակվում է. դա դեռ միակ միջոցն է Ռուսաստանի նպատակներին հասնելու համար»: