ԱՄՆ Արկանզաս, Իլինոյս և Ինդիանա նահանգներում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ։
Հարյուր հազարավոր քաղաքացիներ մնացել են առանց էլեկտրականության։ Ավերվել են բնակելի տներ, խանութներ և այլ շինություններ, գրանցվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Արկանզասում արտակարգ դրություն է հայտարարվել։
Օդերևութաբանները նախազգուշացնում են՝ տարածաշրջանում վտանգավոր իրավիճակը պահպանվում է, վտանգված է ավելի քան 28 միլիոն մարդ: