ՆԱՏՕ-ի Արևելյան թևի երկրները կոչ են արել ուժեղացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը՝ հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին:
«Մենք պետք է աշխատենք արևելյան թևում՝ մեր տարածաշրջանում, ԱՄՆ-ի ներկայության մեծացման ուղղությամբ՝ զորքերի և տեխնիկայի տեսքով»,- BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն «Բուխարեստի իննյակ»-ի ԱԳ նախարարների բանակցություններից հետո:
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է «Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները զսպելու համար»:
«Բուխարեստի իննյակ»-ի՝ Բուլղարիայի, Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սլովակիայի ԱԳ նախարարները խոստացել են շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը: