Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե, իբր, այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։
Արդեն 111 օր է՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, դիմակայելով ճանապարհի փակ լինելու պատճառով առաջացած հումանիտար խնդիրներին։
Ստեփանակերտ-Բերդաձոր-Կոռնիձոր-Գորիս ճանապարհով այս պահին հնարավոր է միայն իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները՝ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է, քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդոբնապահպաններն ու զինվորականները։
Հորդորում ենք, չտրվել կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին։