Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ: Այս մասին ասվում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։
Փաստաթղթի համաձայն՝ բոլոր 33 ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով։ Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների դադարեցում, լիցենզիաների չեղարկում և այլ սահմանափակումներ, ընդհանուր առմամբ՝ 11 միջոցառում:
Իրավաբանական անձանց դեմ սահմանափակումները նույնպես սահմանվում են 10 տարի ժամկետով։