Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի աշխատակիցները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել վարորդին և երեք ուղևորին՝ բոլորն էլ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի բնակիչ:
Անձնական խուզարկությամբ 30-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված: 27-ամյա ուղևորը հայտնել է, որ կոկաինն իրենն է, ձեռք է բերել նախորդ օրը Երևանում` Տելեգրամ ալիքի միջոցով:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: