Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականին շարունակում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ տրամադրել թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց։
Ծրագրից օգտվելու համար թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, հարցերի դեպքում կարող եք զանգահարել Միասնական սոցիալական ծառայության զանգերի սպասարկման կենտրոն՝ 114 հեռախոսահամարով կամ 080 05 05 58 թեժ գծի հեռախոսահամարով։