Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ: Այդ մասին ուրբաթ հայտարարել են ՀԱՊԿ քարտուղարությունում, գրում է ТАСС-ը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ: Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- նշել է քարտուղարությունը:
«Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է երկար տարիների հակասությունների հետևանքով»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Հինգշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իր զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Հայաստանի հետ սահմանին գտնվող Լաչինի շրջանի բարձունքներն ու տարածքները։