«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ին անցկացվող միջոցառումների շրջանակներում այսօր Գյումրու համար 1 դպրոց են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանի հետ հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել դպրոցի ձեռքբերումներին, իրականացրած աշխատանքներին ու առաջիկա անելիքներին։
Կարևորելով ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթների արժեքները՝ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի շրջանակներում անցկացվելու է ավելի քան քսան միջոցառում Երևանում և մարզերում։ Ծրագիրը բազմաժանր է՝ նվիրված մշակութային բազմազանությանը, ֆրանկոֆոն մշակույթների տարբեր արժեքներին՝ կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ։