Թուրքիայի խորհրդարանը մարտի 31-ի գիշերը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դիմումին։ Ներկա բոլոր 276 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել, հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիան ՆԱՏՕ-ի 30 երկրներից վերջինն էր, որը չէր վավերացրել ռազմական դաշինքին միանալու Հելսինկիի հայտը: Նախավերջին երկիրը` Հունգարիան, մարտի 27-ին էր հաստատել հայտը։ Մարտի 1-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է երկրի՝ դաշինքին միանալու մասին օրենքը։
Ֆինլանդիայի նախագահն իր թվիթերյան միկրոբլոգում հաստատել է, որ ՆԱՏՕ-ի անդաները հավանություն են տվել իր երկրի` դաշինքին անդամակցությանը։ Նա շնորհակալություն է հայտնել աջակցության ու վստահության համար, նշել` «Ֆինլանդիան կլինի ուժեղ և գործունյա դաշնակից, որ հավատարիմ է ՆԱՏՕ-ի անվտանգությանը»: Նա հույս է հայտնել, որ շուտով իրենց կմիանա նաև Շվեդիան: