Մարտի 31-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։
ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպման ընթացքում կառուցողական եղանակով քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։
Շոշափվել են նաև տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համաձայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։