ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը մարմնական վնասվածքներ է հասցրել պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ խորհրդարանում փակ քննարկման ժամանակ:
«Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կոնջորյանը: