Ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 31-ի ամփոփագրում, ներկայացնելով իրավիճակը ԼՂ վերահսկողության գոտում, նշել է.
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
30 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստերի առնչությամբ:
Մարդասիրական բեռներով ավտոշարասյուն է ուղեկցվել Գորիս-Ստեփանակերտ երթուղով»: