Գործադիրը հաստատել է Պետական ստանդարտացման 2023 թ. ծրագիրը և 2023 թ. ստանդարտացման աշխատանքների ցանկը:
Ըստ հիմնավորման՝ Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:
Ծրագրի նպատակն է նաև ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, հողի որակի, ռազմարդյունաբերության, ոլորտներում նպաստել աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը:
Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ ՀՀ-ի տնտեսության ինտեգրման՝ տնտեսության գերակայող ճյուղերում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման, սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովման, պարենային և ոչ պարենային արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման համար:
Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովվի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Կընդլայնվի Հայաստանի Հանրապետության համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ: