ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ում, որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Շիրակի մարզ, գ. Առափի):
Փորձարկման արդյունքում պարզվել է, որ «Պանիր լոռի» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: