Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 29-30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության` 7, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման և սառը զենք կրելու՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու և խուլիգանության՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: