Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կառավարության և արհմիությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցել կենսաթոշակային փոփոխությունների շուրջ, որոնց պատճառով երկրում արդեն երկար ժամանակ է՝ զանգվածային ցույցեր են:
«Հիմա Սահմանադրական խորհուրդը պետք է խելամտորեն քննարկի օրինագիծը: Այս բարեփոխումների դեմ հանրային անհամաձայնություն կա, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է դադարեցվի, շարունակում ենք աշխատել: Ճիշտ է, երկրում դեռ գնաճ է նկատվում, գործազրկության հարցն է պետք լուծել, երաշտի խնդրին է հարկավոր արձագանքել»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ վարչապետ Էլիզաբեթ Բորնը ևս հանդիպում կանցկացնի արհմիությունների հետ: