ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:
«Քննարկել ենք Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը և առկա մարտահրավերները:
Դեսպանին եմ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաև վերջին շրջանում անդրբեջանական սադրանքների մանրամասներ:
Կարևորել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը: