Եվրամիությունը մտադիր է կայուն դիվանագիտական հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ՝ միաժամանակ նվազեցնելով այդ երկրի հետ հարաբերություններում առկա ռիսկերը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսումնասիրության ինստիտուտում։
«Չեմ կարծում՝ Չինաստանից հեռավորություն պահելը հնարավոր է և բխում է ԵՄ շահերից»,- ասել է Ֆոն դեր Լայենը, հավելել՝ ԵՄ-Չինաստան հարաբերությունների զարգացման համար որոշիչ կլինի այն, թե ինչպիսի քաղաքականություն կվարի Պեկինը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև մտահոգություն է հայտնել, որ Պեկինը ուժեղացրել է երկրի ռազմական դիրքերը և նպատակ ունի փոխելու համաշխարհային կարգն ու հայտնվել դրա կենտրոնում: