Թուրքիան մտադիր չէ որևէ պատերազմի կողմ դառնալ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Նախ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեր երկիրը դեպի հակամարտություն չի տանի: Եթե մենք չլինեինք, արևմտյան թևը Թուրքիային կներքաշեր պատերազմական գոտի։ Երկրորդ՝ մենք կպահպանենք ընտանիքի ինստիտուտը։ Երրորդ՝ ավելի բծախնդիր կլինենք հիմնականում Սիրիայից ներգաղթի հարցում։ Մենք միգրանտներին չենք կերակրի»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ պատասխանելով հարցին՝ ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել Էրդողանի բլոկը առաջիկա ընտրություններում հաղթանակի դեպքում։
Էրդողանը նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մասնակցել ապրիլի 27-ին Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։