Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է երկրի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը:
Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեի մասնակցությունն ընտրություններին հաստատվել է՝ չնայած ընդդիմադիր կուսակցությունների առարկություններին: Վերջնական ցանկում են նաև ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և ազգայնականների դաշինքի թեկնածու Սինան Օգանը:
Այսպիսով մայիսի 14-ին Թուրքիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու։