Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է և հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր։
ԶԼՄ-ների տվյալով՝ պոնտիֆիկոսը պատրաստվում էր մոտ ժամանակներս հերթական բուժզննումն անցնել, սակայն մարտի 29-ի առավոտյան նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Պապի մոտ շնչառական հիվանդություն է ախտորոշվել։
Հիվանդանոցից հայտնել են, որ պոնտիֆիկոսը մեկ շաբաթվա ընթացքում կապաքինվի և կկարողանա մասնակցել Զատկին նվիրված արարողություններին։