ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի դատական համակարգի հանձնաժողովն Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև է ընդունել, որին աջակցություն են հայտնել երկու կուսակցությունների ներկայացուցիչները:
AJR 1 բանաձևի նախաձեռնողը խորհրդի անդամ Քրիս Հոլդենն է։ Բանաձևը ներկայացվել է նաև Կալիֆոռնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի կողմից՝ սենատորներ Բոբ Արչուլետայի և Սքոթ Ուիլքի համահեղինակությամբ:
Բանաձևն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին: