Մարտի 29-ին Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանն ընդունել է Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարանի) Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լուսի Իսկենյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-սիրիական միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Իսկենյանը կարևորել Է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստան-Սիրիա բարեկամության խմբի անդամների մոտալուտ այցելությունը Դամասկոս՝ հարաբերությունների զարգացման հեռանկարները տեղում քննարկելու նպատակով: